am
Ru En
basket basket 0

Ընդհանուր դրույթներ

ԿԱՅՔԷՋԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ



 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ․


«Կայքէջի օգտագործման պայմանները» - պարտադիր դրույթներ, որոնք կարգավորում են սույն կայքէջի ցանկացած ձևով օգտագործումը, ինչպես նաև այս կայքէջի միջոցով Ձեր կողմից ցանկացած ապրանքի գնման կարգը։


«Կայքէջ» - barevik.am :


«Գնորդ» - անձ (ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ), որը սույն կայքէջի միջոցով ձեռք է բերում ապրանք:


«Դուք», «Ձեր», «Ձեզ», «Հաճախորդ» - Կայքէջը այցելող հաճախորդ և/կամ Գնորդ։


«Հաշիվ» - Կայքէջի միջոցով գնումներ կատարելու համար ակտիվացված Գնորդի անձնական հաշիվ:


«Ընկերություն» - «ԱՐՄԵՆՅԱՆ ԹՈՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ՝ 01309016, գրանցման հասցեն՝ ՀՀ, Երևան, Աջափնյակ, Մելքումովի, 50/1)։



 

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ․


1.1.         Մուտք գործելով կամ օգտագործելով Կայքէջը, կամ օգտագործելով այս կայքէջի ցանկացած ծառայություն կամ ծրագիր, Դուք համաձայն եք այս Կայքէջի օգտագործման պայմաններին, ներառյալ «Գաղտնիության քաղաքականությանը»։ Ուստի, խնդրում ենք մանրամասն կարդալ Օգտագործման Պայմանները, քանի որ այն պարունակում է կարևոր տեղեկատվություն Կայքէջի օգտագործման առանձնահատկությունների, հնարավոր սահմանափակումների, վճարումների կարգի, պատասխանատվության և այլ էական պայմանների մասին։


1.2.        Սույն Պայմանները ընդունելով՝ Դուք անվերապահորեն և անհետկանչելիորեն համաձայնում եք, որ այն լիարժեք կիրառվում է ինչպես «ԱՐՄԵՆՅԱՆ ԹՈՅՍ» ՍՊԸ, այդպես էլ Գնորդի և Հաճախորդի (կախված գործարքում Ձեր կարգավիճակից) հետ Ձեր ունեցած իրավահարաբերությունների նկատմամբ։ Դուք նաև հավաստում եք, որ բավարար և անհրաժեշտ եղանակով ծանոթացել եք սույն Պայմաններին և դրա բովանդակության կապակցությամբ չունեք որևէ բողոք և/կամ առարկություն։


1.3.        Սույնով Դուք համաձայնություն եք տալիս նաև Կայքէջի Գաղտնիության Քաղաքականությանը, որը հանդիսանում է սույն Պայմանների անբաժանելի մասը։


1.4.        Կայքէջ մուտք գործելով կամ այն որևէ եղանակով օգտագործելով՝ Դուք ընդունում եք, որ Կայքէջի օգտագործման Պայմանները Ձեզ համար պարտադիր են, և Կայքէջի օգտագործման կապակցությամբ «ԱՐՄԵՆՅԱՆ ԹՈՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Ձեր միջև անորոշ ժամկետով կնքվել է համաձայնագիր։


1.5.        Ընկերությունը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել և լրացնել Կայքէջի օգտագործման պայմանները` տեղադրելով համապատասխան փոփոխված և լրացված Օգտագործման պայմանները Ընկերության կայքէջում, որը հասանելի է barevik.am հղումով։ Կայքէջի օգտագործման պայմանների փոփոխությունները և լրացումները Ընկերության կայքէջում տեղադրվելուց հետո Ձեր հետագա օգտագործմամբ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Կայքէջի օգտագործման փոփոխված պայմաններին:


1.6.        Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքն օգտագործելը, Կայքում գտնվելը, Կայքի միջոցով գնումներ կատարելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:


1.7.        Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքէջ մուտք գործել չկարողանալու հետևանքների համար: Ընկերությունը չի երաշխավորում կայքի մշտական և անխափան աշխատանքը, պատասխանատվություն չի կրում Կայքէջի աշխատանքների խափանման և տվյալների կորստի համար:



 

2.   ԿԱՅՔԷՋԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ (ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ)


2.1.        Կայքէջի միջոցով գնումներ կատարելիս Դուք հավաստում եք, որ՝


·        Ձեր 18 (տասնութ) տարին լրացել է,


·        Լրիվ իրավունակ և գործունակ եք,


·        Պատշաճ կարգով և ամբողջությամբ ծանոթացել եք Կայքէջի օգտագործման Պայմաններին, Գաղտնիության Քաղաքականությանը և համաձայն եք դրանց հետ,


·        Օգտագործելու եք Կայքէջը միայն սույն Պայմաններով սահմանված պահանջներին համապատասխան,


·        Կայքէջը օգտագործելիս և դրանում ներկայացված ապրանքների կապակցությամբ գործարքներ կնքելիս պահպանելու եք Ձեր նկատմամբ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջները,


·        Կայքէջում Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ճիշտ է, հավաստի, արդի և ամբողջական:


2.2.       Գնումներ կատարելիս Ձեր կողմից տրամադրված հաղորդակցման միջոցները (ներառյալ՝ փոստային և էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար և այլ) ապահովում են Ընկերության և Ձեր միջև կապը, ընդ որում՝ տվյալ հաղորդակցման միջոցներով կամ դրանցից մեկով ծանուցվելու դեպքում Դուք համարվում եք պատշաճ ծանուցված։



 

3.   ՀԱՇՎԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ․


3.1.        Հաշիվն ակտիվացնելու համար անհրաժեշտ է լրացնել Կայքէջի համապատասխան հատվածում պահանջվող  տեղեկությունները (անձնական տվյալները)։


3.2.       Ընկերությունը իր հայեցողությամբ կարող է դադարեցնել յուրաքանչյուր Հաշվի գործողությունը կամ սահմանափակել նրա հասանելիությունը Կայքէջին, եթե վերջինիս կողմից խախտվել են Ընկերության կամ երրորդ անձանց իրավունքները կամ օրինական շահերը, կամ չեն պահպանվել սույն իրավահարաբերությունները կարգավորող կիրառելի օրենսդրության այլ պահանջներ։



 

4.   ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


4.1.        Կայքէջն օգտագործելով Դուք համաձայնում եք տվյալների հավաքագրման և օգտագործման՝ այս քաղաքականությամբ սահմանված կարգին:


4.2.       Սույն կանոնների իմաստով «Գաղտնիության քաղաքականությունը» իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքագրման, մշակման և օգտագործման կարգը և սահմանները։


4.3.       Ձեզ առաջարկվող ապրանքների տրամադրումն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար Կայքէջը հավաքագրում է երկու տեսակի տեղեկատվություն` անձնական տվյալներ և ոչ անձնական տվյալներ:


4.4.       «Անձնական տվյալներ»-ը վերաբերում են այն տեղեկատվությանը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Ձեզ, մանրամասներ պարզել Ձեր մասին, և կարող է օգտագործվել Ձեր անձի ինքնությունը պարզելու, Ձեզ հետ կապվելու, կամ Ձեր գտնվելու վայրը պարզելու նպատակով: Ի թիվս այլ տվյալների՝ անձնական տվյալները ներառում են նաև


4.4.1.   Անուն, ազգանուն, անվանում, ֆիրմային անվանում, հասցեներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ,


4.4.2.  Բանկային ռեկվիզիտներ, հաշվեհամարներ, անձնագրային տվյալներ,


4.4.3.  Պատվերների առաքման հասցեները և պատվերների առաքումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն։


4.5.        «Ոչ անձնական տվյալներ» են հանդիսանում բոլոր այն տվյալները, որոնք 4․4 կետի իմաստով չեն հանդիսանում «անձնական տվյալներ»։ Ի թիվս այլ տվյալների ոչ անձնական տվյալներն են նաև՝


4.5.1.   Պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը,


4.5.2.  Ձեր և Ընկերության միջև նամակագրությունը,


4.5.3.  Տեղեկատվության ավտոմատ հավաքագրման համար մենք օգտագործում ենք քուքիներ (cookies), որոնք ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ կամ հեռախոս կամ էլեկտրոնային այլ սարքավորում ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են։ Նման ֆայլերն օգնում են ստանալ տեղեկատվություն Կայքէջ Ձեր հաճախելիության պարբերականության, նախընտրելի ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ։ Նման կերպ մենք փորձում ենք են հեշտացնել Կայքէջի որոշ հատկություններից Ձեր օգտվելու հնարավորությունը՝ հիմնվելով Կայքէջի՝ Ձեր օգտագործման նախապատմության վրա:


4.6.       4․4 և 4.5 կետով թվարկված տեղեկատվությունը օգտագործվում է օգտատերերի վարքագիծը և Կայքէջի օգտագործման հարմարավետությունը վերլուծելու և առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:  

 



 

5.   ԳՆՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ


5.1.        Ապրանքի գնման կարգ՝


5.1.1.   Ապրանքի գնման հայտը ստանալուց հետո Ընկերության սպասարկման բաժինը հավելյալ ստուգում է տվյալ ապրանքի վաճառքային տեսքը, ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքների բացակայությունը և որակական այլ հատկանիշների համապատասխանությունը։ Եթե գնված ապրանքը չի համապատասխանում վաճառքային տեսքին, որակական հատկանիշներին, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ, ապա ապրանքի փոխարինման կամ պատվերի չեղարկման համար Ձեզ հետ կապ է հաստատում Ընկերության սպասարկման կենտրոնի աշխատակիցը։


5.1.2.   Եթե ապրանքը, որի համար ներկայացվել է գնման հայտ բավարարում է 5.1.1 կետով նշված չափանիշերին, ապա ապրանքը նախապատրաստվում է առաքման, որից հետո Ընկերության սպասարկման կենտրոնի աշխատակիցը կարող է լրացուցիչ կապ հաստատել Ձեզ հետ պատվերին վերաբերվող մանրամասների (առաքման հասցեի ճշգրտում, պատվիրված ապրանքներ, առաքման ժամանակ) հաստատման համար։


5.1.3.  Եթե Գնորդը գնման հայտում նշել է, որ կատարելու է կանխիկ վճարում, և նշված հաղորդակցման միջոցով հնարավոր չի կապ հաստատել Գնորդի հետ, ապա Ընկերությունը իրավասու է ապրանքը չփոխանցել առաքման և չեղարկել գործարքը։


5.2.       Ապրանքի վճարման կարգ՝


5.2.1.   Կայքէջում տեղադրված Ապրանքի դիմաց վճարումները կարող են կատարվել հետևյալ եղանակներից ցանկացած մեկով՝


·        Անկանխիկ փոխանցում,


·        Կանխիկ:


5.3.       Վճարման կարգ անկանխիկ փոխանցման եղանակով՝


5.3.1.  Գնորդի կողմից ապրանքի դիմաց անկանխիկ փոխանցման եղանակով վճարումը կատարվում է հետևյալ կարգով. Ապրանքը Գնորդի կողմից իր զամբյուղում ավելացնելուց հետո, վերջինս հաստատում է իր գնումը համապատասխան Ապրանքի համար Կայքէջում առաջարկվող քայլերի հերթականությամբ՝ Ապրանքի գինն ամբողջությամբ վճարելու միջոցով:


5.4.       Կանխիկ վճարման կարգ՝


5.4.1.   Գնորդի կողմից Ապրանքի դիմաց վճարումը կանխիկ եղանակով կատարվում է հետևյալ կարգով. Ապրանքը Գնորդի կողմից իր զամբյուղում ավելացնելուց հետո, վերջինս հաստատում է իր գնումը համապատասխան Ապրանքի համար Կայքէջում առաջարկվող քայլերի հերթականությամբ։ Ինչից հետո ապրանքը առաքվում է Գնորդի կողմից նշված հասցեով և Ապրանքի գինը Գնորդի կողմից վճարվում է ապրանքն առաքողին:





 

6.   ԱՌԱՔՈՒՄ


6.1.        Առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում, արտերկիր:


6.2.       Եթե առաքված ապրանքներից որևէ մեկը պատշաճ որակի չէ, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ կամ չի համապատասխանում որակական հատկանիշներին, ապա փոխարինում պահանջելու դեպքում գանձվում է միայն մեկանգամյա առաքման վճար։


6.3.       Եթե Գնորդը կատարել է կանխիկ վճարում և առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն գնորդը հրաժարվում է պատվիրված ապրանքներից, ապա Ընկերությունն իրավասու է Գնորդից գանձել առաքման ծառայության վճար։


6.4.       Ընկերությունը կարող է այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) կամ առաջանում են տեխնիկական (խցանում, ավտովթար և այլն) կամ բնածին խոչընդոտներ հետաձգել պատվերների առաքման ժամկետները:



7.   ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ


7.1.        Ապրանքների Հանձնում–ընդունումը իրականացվում է առաքիչի կողմից ներկայացված հանձնման-ընդունման ակտը ստորագրելու միջոցով:



 

8.   ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ և ՓՈԽԱՐԻՆՈՒՄ


8.1.       Եթե Ձեր կողմից գնված ապրանքը չի համապատասխանում Ընկերություն Կայքէջում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, Դուք իրավունք ունեք պահանջել փոխարինելու այդպիսի ապրանքը կամ պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը:


8.2.       Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակի համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ, և միայն ապրանքի որակի ստուգումից հետո ստորագրել առաքիչի ներկայացված հանձնման-ընդունման ակտը:


8.3.      Կայքէջից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների որոնք հետ վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն ըստ ՀՀ օրենսգրքի), կարող է վերադարձվել կամ փոխարինվել այլ ապրանքատեսակով առաքման պահից սկսած 14 օրվա ընթացքում, եթե ապրանքն և վերջինիս փաթեթավորումը անվնաս են, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, պիտակները:


8.4.      Ապրանքի վերադարձը և փոխարինումը հնարավոր է միայն եթե առկա է ապրանքի ձեռք բերման կտրոնը և առաքման անդորրագիրը (հանձնման-ընդունման ակտը):


8.5.      Անկախ վճարման եղանակից Ապրանքը առաքիչից ստանալուց հետո վերադարձ կարելի է իրականացնել սեփական ուժերով՝ գնված ապրանքը մոտեցնելով Ընկերության սպասարկման կենտրոն։



 

9.    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


9.1.         Կայքէջի, Օգտագործման Պայմանների, Գաղտնիության Քաղաքականության, Ապրանքների կապակցությամբ Ձեր և մեր միջև առկա անհամաձայնությունները լուծելու նպատակով Դուք համաձայնում ենք Ձեր պահանջները սկզբնապես ներկայացնել Ընկերության Հաճախորդների սպասարկման բաժին (+374 77 77 77 78 | +374 93 77 77 78, info@barevik.am)։


9.2.        10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում մեր կողմից Ձեր պահանջը չբավարարելու դեպքում, Դուք կարող եք դիմել դատարան՝ վեճը լուծելու նպատակով։


9.3.        Ծագած վեճերի համար կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: