am
Ru En
basket basket 0

Մեր մասին

Ամեն ինչ սկսվում է մանկությունից․․․

Ինչո՞ւ ստեղծվեց Barevik-ը

Barevik-ը ստեղծել ենք մի պարզ նպատակով՝ պատմել քեզ Հայաստանի մասին այնպիսի բաներ, որոնք պարտադիր պետք է իմանա ցանկացած հայ բալիկ։ 



Ամեն ինչ սկսվում է մանկությունից․ որպեսզի ապագան լինի երջանիկ, բոլոր բալիկների մանկությունը պետք է լցված լինի ուրախությամբ, գիտելիքներով ու ազգային արժեքներով։ Barevik-ի նպատակն է ստեղծել այդ մանկությունը քո և քո ընկերների համար։



Մեր առաքելությունը մանուկներին երջանկություն, իսկ պետությանը՝ հայրենասեր քաղաքացիներ պարգևելն է։

Արի ծանոթանանք

Բարևիկ, մեր անունն է Armenyan Toys․ մենք ընկերություն ենք, որն արտադրում է հայկական Barevik խաղալիքները։ Բայց գիտե՞ս, փոքրիկ, մեր խաղալիքները սովորական չեն․ նրանք շա՜տ խելացի են ու քեզ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կպատմեն։ Դու կարող ես խաղալ ու սովորել նոր բաներ միևնույն ժամանակ։




Մեր խաղալիքները նաև շատ ապահով են․ նրանք փափուկ են ու անվնաս։ Սիրելի՛ փոքրիկ, վստահ ենք՝ դու և Barevik խաղալիքները շատ լավ ընկերներ կդառնաք։