am
Ru En
basket basket 0

Գաղտնիության քաղաքականություն

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ․


«Կայքէջի օգտագործման պայմանները» - պարտադիր դրույթներ, որոնք կարգավորում են սույն կայքէջի ցանկացած ձևով օգտագործումը, ինչպես նաև այս կայքէջի միջոցով Ձեր կողմից ցանկացած ապրանքի գնման կարգը։


«Կայքէջ» - barevik.am :


«Գնորդ» - անձ (ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ), որը սույն կայքէջի միջոցով ձեռք է բերում ապրանք:


«Դուք», «Ձեր», «Ձեզ», «Հաճախորդ» - Կայքէջը այցելող հաճախորդ և/կամ Գնորդ։


«Հաշիվ» - Կայքէջի միջոցով գնումներ կատարելու համար ակտիվացված Գնորդի անձնական հաշիվ:


«Ընկերություն» - «ԱՐՄԵՆՅԱՆ ԹՈՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ՝ 01309016, գրանցման հասցեն՝ ՀՀ, Երևան, Աջափնյակ, Մելքումովի, 50/1)։




1.   ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


1.1.        Կայքէջն օգտագործելով Դուք համաձայնում եք տվյալների հավաքագրման և օգտագործման՝ այս քաղաքականությամբ սահմանված կարգին:


1.2.       Սույն կանոնների իմաստով «Գաղտնիության քաղաքականությունը» իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքագրման, մշակման և օգտագործման կարգը և սահմանները։


1.3.       Ձեզ առաջարկվող ապրանքների տրամադրումն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար Կայքէջը հավաքագրում է երկու տեսակի տեղեկատվություն` անձնական տվյալներ և ոչ անձնական տվյալներ:


1.4.       «Անձնական տվյալներ»-ը վերաբերում են այն տեղեկատվությանը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Ձեզ, մանրամասներ պարզել Ձեր մասին, և կարող է օգտագործվել Ձեր անձի ինքնությունը պարզելու, Ձեզ հետ կապվելու, կամ Ձեր գտնվելու վայրը պարզելու նպատակով: Ի թիվս այլ տվյալների՝ անձնական տվյալները ներառում են նաև


1.4.1.   Անուն, ազգանուն, անվանում, ֆիրմային անվանում, հասցեներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ,


1.4.2.  Բանկային ռեկվիզիտներ, հաշվեհամարներ, անձնագրային տվյալներ,


1.4.3.  Պատվերների առաքման հասցեները և պատվերների առաքումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն։


1.5.        «Ոչ անձնական տվյալներ» են հանդիսանում բոլոր այն տվյալները, որոնք 1․4 կետի իմաստով չեն հանդիսանում «անձնական տվյալներ»։ Ի թիվս այլ տվյալների ոչ անձնական տվյալներն են նաև՝


1.5.1.   Պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը,


1.5.2.  Ձեր և Ընկերության միջև նամակագրությունը,


1.5.3.  Տեղեկատվության ավտոմատ հավաքագրման համար մենք օգտագործում ենք քուքիներ (cookies), որոնք ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ կամ հեռախոս կամ էլեկտրոնային այլ սարքավորում ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են։ Նման ֆայլերն օգնում են ստանալ տեղեկատվություն Կայքէջ Ձեր հաճախելիության պարբերականության, նախընտրելի ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ։ Նման կերպ մենք փորձում ենք են հեշտացնել Կայքէջի որոշ հատկություններից Ձեր օգտվելու հնարավորությունը՝ հիմնվելով Կայքէջի՝ Ձեր օգտագործման նախապատմության վրա:


1.6.       1․4 և 1.5 կետով թվարկված տեղեկատվությունը օգտագործվում է օգտատերերի վարքագիծը և Կայքէջի օգտագործման հարմարավետությունը վերլուծելու և առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:  




2.    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


2.1.         Կայքէջի, Օգտագործման Պայմանների, Գաղտնիության Քաղաքականության, Ապրանքների կապակցությամբ Ձեր և մեր միջև առկա անհամաձայնությունները լուծելու նպատակով Դուք համաձայնում ենք Ձեր պահանջները սկզբնապես ներկայացնել Ընկերության Հաճախորդների սպասարկման բաժին (+374 77 77 77 78 | +374 93 77 77 78, info@barevik.am)։


2.2.        10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում մեր կողմից Ձեր պահանջը չբավարարելու դեպքում, Դուք կարող եք դիմել դատարան՝ վեճը լուծելու նպատակով։


2.3.        Ծագած վեճերի համար կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: