Հայաստանին ծանոթանալով․․․
ԱվելինԻսկ դու գիտե՞ս
Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ կենդանիներից մեկը Հայկական մուֆլոնն է, որն այլ կերպ անվանում են Անդրկովկասյան լեռնային ոչխար: Ցավոք՝ այժմ այն կանգնած է վերացման եզրին, և Հայաստանում այժմ կա տվյալ տեսակի 250-300 առանձնյակ: Barevik-ի Հայկական մուֆլոնը կպատմի իր մասին առավել մանրամասն, իսկ այսօրվա բլոգում ձեզ ենք ներկայացնում 5 փաստ այս բնաշխարհիկ կենդանու մասին:
1.Տարածված է Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում՝ հիմնականում Սյունիքում և Վայոց ձորում և Իրանի Հյուսիսային շրջաններում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա, Սիցիլիա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։
2.Էգ և արու առանձնյակներին արտաքին տեսքով տարբերակելը բավականին հեշտ է. արուներն ունեն ավելի խոշոր մարմին, մեջքին՝ թամբի նմանվող սպիտակ հետք, իսկ եղջյուրները գալարված են՝ նման օղակի: Էգ մուֆլոններն ավելի սլացիկ են, մորթին հետք չունի, իսկ եղջյուրները ուղիղ են՝ այծեղջյուրներինի նման:
3.Շատ հավանական է, որ Հայկական մուֆլոնը ընտանի ոչխարների նախատիպն է, քանի որ այդ երկու տեսակների խաչասերումից մուտացիաներ չի առաջանում, և տալիս են բեղմնավոր սերունդ:
4.Ապրում են լեռնային շրջաններում, կիրճերում, քարանձավներում և շատ հեշտությամբ մագլցում են կիրճերն ու ձորերը:
5.Չնայած, որ կենդանու եղջյուրները շատ պինդ են՝ դրանք սնամեջ են և նախկինում օգտագործվել են որպես գինու գավաթ:
Դե ինչ, այսքանն էր Barevik-ի այսօրվա բլոգը, մնացե՛ք մեզ հետ, միասին ծանոթանանք մեր հայրենիքին և բնությանը: Բաց մի՛ թողեք մեր բլոգները, ինչպես նաև ընթերցեք <<Վանա կատվի առանձնահատկությունները>> բլոգը: