Ճանաչիր Հայկական գամփռին
ԱվելինԻսկ դու գիտե՞ս
Հայրենասիրություն՝ գեղեցիկ, պատվաբեր ու հարգանքի արժանի հատկանիշ, որը պետք է փոխանցվի ծնողից երեխային։
Ինչպե՞ս․ սովորեցնելով։ Փոխանցե՛ք երեխային արժեքավոր գիտելիքներ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին։ Մենք առանձնացրել ենք հայկական խորհրդանիշների շարք, որոնց հետ ծանոթությամբ երեխան կկատարի իր առաջին քայլերը՝ դեպի իրական հայրենասեր դառնալը։
1. ՀՀ պետական դրոշ, օրհներգ և զինանշան․ պատմե՛ք երեխային դրոշի գույների նշանակության մասին, բացատրե՛ք զինանշանի իմաստը և երգե՛ք միասին օրհներգը։ Թող պետական խորհրդանիշները ուղեկցեն նրան՝ լրացնելով իր գիտելիքների շտեմարանի առաջին էջերը։
2. Արարատ․ հայկական մշակույթի ամենաճանաչելի խորհրդանիշը, որին երեխան հանդիպելու է ամենուր՝ առաջին դասարանի գրքերից մինչև ֆուտբոլի հավաքականի շապիկները։ Պատմե՛ք նրան Արարատի նշանակության մասին ու չմոռանաք նշել, որ Նոյի տապանը հանգրվանել էր հե՛նց այս լեռան կատարին։
3. Տարազ․ ի՞նչը կարող է լինել ավելի գեղեցիկ, քան ազգային հանդերձանքը։ Թող երեխան տեսնի տարբեր տարածաշրջանների տարազները։
4. Գորգ․ պատմե՛ք հայկական մշակույթի ամենախոսուն տարրերից մեկի մասին, ցու՛յց տվեք՝ ինչպես են գործում գորգերը և նշեք, որ ներկայումս ողջ աշխարհում սիրված այս արվեստի նմուշները դեռ հին ժամանակներից ստեղծվում էին Հայաստանում։