10 փաստ՝ որդան կարմիրի մասին
Որդան կարմիրը որդի տեսակ է, որից հայերը ստանում էին նույնանուն ներկը։ Այն Հայաստանի խորհրդանիշներից և հպարտություններից մեկն էր․ ահա՛ թե ինչու փոքրիկը պարտադիր պետք է ծանոթանա այս որդատեսակի հետ։ Մենք առանձնացրել ենք 10 հետաքրքիր փաստ որդան կարմիրի մասին, և այսպես՝
- Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
- Որդան կարմիրից ստացված ներկը հնում կոչվել է նաև Հայկական ներկ, իսկ հեռավոր երկրներում հաճախ «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին «Որդան կարմիրի երկիր» արտահայտությունը։
- Որդան կարմիրի արտադրությունը եղել է միայն հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։
- Որդան կարմիրն այնքան մեծ համբավ ու պահանջարկ է ունեցել ողջ աշխարհում, որ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։
- Պատմական Հայաստանի բոլոր գավառների և իշխանական տների դրոշների վրա գերիշխել է այս գույնը։
- Որդան կարմիրը օգտագործվել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիրով։
- Այն եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։
- Մեկ տարում որդան կարմիրը տալիս է ընդամենը մեկ սերունդ, ահա՛ թե ինչով է պայմանավ որված դրա՝ ամենաթանկարժեք ներկերից մեկը լինելը։
- Ներկը պատրաստելու համար հայերը հավաքում էին որդերին և եփում՝ ստանալով ալ կարմիր ներկ։
- Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է միասնութան խորհրդանիշ։