Հայկական ծիրանի մասին
ԱվելինԻսկ դու գիտե՞ս
Մոտենում է երեխաների ամենասիրելի տոնը՝ Ամանորը: Տոնն առաջին հերթին ասոցացվում է նվերների, անակնկալների և Ձմեռ պապի հետ: Ձմեռ պապը մանուկների ամենասիրելի և ամենախորհրդավոր հերոսներից է: Բարևիկը գիտի շատ հետաքրքիր փաստեր Ձմեռ պապի մասին, որոնց մի մասը կներկայացնենք այսօր:
1. Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ձմեռ պապի տարիքը 1500-ից 2000 տարեկան է։
2. Ձմեռ պապիկն ունի ոչ միայն Ձյունանուշ-թոռնուհի, այլև Զիմուշկա-կին:
3. Ձմեռ պապը համարվում է Ամանորի գլխավոր խորհրդանիշը։
4. Այս պապիկի մուշտակն ու ֆետրե կոշիկները չեն փոխվել արդեն 700 տարի։
5. Նա բավականին ցածրահասակ է. հասակը կազմում է մոտավորապես 160-165սմ:
6. Օգոստոսի վերջին կիրակի օրը շատ երկրներում նշվում է Ձմեռ պապի օրը։
7. Կիպրոսում Ձմեռ պապին Վասիլի են անվանում։
8. Իտալիայում Ձմեռ պապին անվանում են Բաբո Նատալլե:
9. Նրա նստավայրը գտնվում է ինչպես Լապլանդիայում, այնպես էլ Վելիկի Ուստյուգում։
10. Այս ծերունու պաշտոնական ծննդյան օրը նոյեմբերի 18-ն է։
11. Սուրբ Նիկոլասը կարելի է համարել Ձմեռ պապի նախատիպը։
12. Մոնղոլիայում այս հրաշագործը հովվի կերպարում է հանդես գալիս:
13. Շվեդիայում և Նորվեգիայում թզուկները համարվում են Ձմեռ պապի օգնականները:
14. Եթե մեզ մոտ Ձմեռ պապը տեղաշարժվում է եղնիկների կառքով, ապա Հոլանդիայում նա նավարկում է նավով։
15. Ֆրանսիացի Ձմեռ պապը Ամանորի գիշերը շրջում է տանիքներով և կոշիկների մեջ նվերներ թողնում երեխաներին։
16. Այս ծերունին միշտ գավազանով է քայլում։
17. Ձմեռ պապը երեխաների մոտ գալիս է միայն գիշերը:
18. Իրական Ձմեռ պապին դեռ ոչ ոք չի տեսել, քանի որ նա միշտ ուղարկում է իր օգնականներին:
19. Երեխաները միջինում հավատում են Ձմեռ պապին մինչև 7 տարեկանը։
20. Ձմեռ պապը կրում է հաստ մորթյա վերարկու, որը պաշտպանում է նույնիսկ ամենասաստիկ ցրտերից:
Ամանորյա հրաշքին շատ քիչ է մնացել, շտապեք ուղարկել Ձմեռ պապի նամակները, պահել երազանքներ և անվերապահորեն հավատալ, որ դրանք կիրականանան: Ձմեռ պապը համագործակցում է նաև Բարևիկի հետ և հաճախ նվիրում է հայկական խելացի խաղալիքներ իր ամենասիրելի թոռնիկներին: Ամանորն ամենից առաջ մանուկների տոնն է, իսկ թե ինչի մասին են նրանք երազում ընթերցեք <<Ինչի՞ մասին են երազում երեխաները>> բլոգում: