am
Ru En
basket basket 0

Բլոգ

Իսկ դու գիտե՞ս

10 փաստ՝ որդան կարմիրի մասին

Որդան կարմիրը որդի տեսակ է, որից հայերը ստանում էին նույնանուն ներկը։ Այն Հայաստանի խորհրդանիշներից և հպարտություններից մեկն էր․ ահա՛ թե ինչու փոքրիկը պարտադիր պետք է ծանոթանա այս որդատեսակի հետ։ Մենք առանձնացրել ենք 10 հետաքրքիր փաստ որդան կարմիրի մասին, և այսպես՝


  1. Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
  2. Որդան կարմիրից ստացված ներկը հնում կոչվել է նաև Հայկական ներկ, իսկ հեռավոր երկրներում հաճախ «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին «Որդան կարմիրի երկիր» արտահայտությունը։
  3. Որդան կարմիրի արտադրությունը եղել է միայն հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։
  4. Որդան կարմիրն այնքան մեծ համբավ ու պահանջարկ է ունեցել ողջ աշխարհում, որ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։
  5. Պատմական Հայաստանի բոլոր գավառների և իշխանական տների դրոշների վրա գերիշխել է այս գույնը։
  6. Որդան կարմիրը օգտագործվել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիրով։
  7. Այն եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։
  8. Մեկ տարում որդան կարմիրը տալիս է ընդամենը մեկ սերունդ, ահա՛ թե ինչով է պայմանավ որված դրա՝ ամենաթանկարժեք ներկերից մեկը լինելը։
  9. Ներկը պատրաստելու համար հայերը հավաքում էին որդերին և եփում՝ ստանալով ալ կարմիր ներկ։
  10. Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է միասնութան խորհրդանիշ։

Կարդա նաև

20 հետաքրքիր փաստ Ձմեռ պապի մասին

20 հետաքրքիր փաստ Ձմեռ պապի մասին

Ավելին
Ինչի՞ մասին են երազում երեխաները

Ինչի՞ մասին են երազում երեխաները

Ավելին
Ճանաչիր Հայկական գամփռին

Ճանաչիր Հայկական գամփռին

Ավելին