Հայաստանին ծանոթանալով․․․
ԱվելինԻսկ դու գիտե՞ս
Մեզանից յուրաքանչյուրը երազում է ինչ-որ բանի մասին, երեխաները ևս բացառություն չեն: Միակ տարբերությունն այն է, որ եթե մեծահասակների երազանքները, որպես կանոն, կայուն են մինչև իրականանալը, ապա երեխաների երազանքները մեծանում են իրենց հետ. դրանք կարող են փոխակերպվել, վերանալ, վերաիմաստավորվել կամ երազանք մնալ ողջ կյանքի ընթացքում: Բարևիկը գիտի, թե ինչի մասին են երազում բոլոր երեխաները, և այսօր կխոսենք հենց մանկական երազանքերի մասին:
Հարցումների արդյունքում մենք բացահայտել ենք երեխաների հիմնական երազանքները, որոնք շատերս ունեցել ենք մանուկ հասակում.
1. երեխաներն առաջին հերթին երազում են նվերների մասին։ Որպես կանոն, դրանք խաղալիքներ են, հեծանիվ, հեռախոս կամ այլ սարքավորում: Նախապատվության հարցը կախված է տարիքից: Շատ խաղալիքներ կան աշխարհում, և ցանկությունները, համապատասխանաբար, շատ են և տարբեր, սակայն զբաղմունքի միջոց լինելուց բացի՝ խաղալիքները պետք է լինեն նաև օգտակար, զարգացնող և ուսուցողական: Հենց այդ գաղափարի հիման վրա էլ սկսվել է Բարևիկ խաղալիքների արտադրությունը: Երբեմն որևէ նվերի մասին երազանքը կարճատև է լինում, և երեխան դրա մասին շատ արագ մոռանում է, բայց հակառակ դեպքում անպայման պետք է իրականացնել այն:
2. վաղ տարիքում շատերը երազում են չափահաս դառնալ, սակայն մեծանալուն պես հասկանում են, որ այդքան էլ փայլուն երազանք չեն ունեցել: Երեխաները կրկնօրինակում են իրենց ծնողներին. նրանք ցանկանում են որքան հնարավոր է շուտ անկախանալ ու որոշել, թե ինչ ուտել նախաճաշին, ինչ հագնել, ուր գնալ և ում հետ ընկերանալ։
3. երեխաները երազում են երջանիկ ընտանիքում ապրելու մասին։ Նրանք ցանկանում են, որ իրենց ծնողները չվիճեն։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհում ընտանիքների 80%-ը անապահով է։ Ծնողները պետք է հաշվի առնեն ոչ միայն իրենց հարմարավետությունը, այլև այն փաստը, որ իրենք են պատասխանատու երեխայի առողջության համար (և՜ ֆիզիկական, և՜ բարոյահոգեբանական):
4. կարող է զարմանալի թվալ, սակայն, հարցումների համաձայն՝ շատ երեխաներ երազում են ավելի խելացի դառնալ և հասնել հաջողության։ Ամենից հաճախ երեխաները ոգեշնչվում են տարբեր աստղերից, հայտնի անձանցից, ուսումնասիրում են նրանց կյանքն ու անցած ուղին և փորձում կրկնել այն: Այս երազանքը շատ մեծ դրական ազդեցություն է ունենում երեխայի վրա, քանի որ ստիպում է նրան ինքնակատարելագործվել և մանկուց լինել նպատակասլաց:
5. երեխան, ինչպես ցանկացած մարդ, երազում է հարգանքի ու սիրո մասին։ Մի՜ բղավեք ձեր երեխայի վրա, լսե՜ք նրա կարծիքը, մի՜ մերժեք հարցումները. արտահայտե՜ք ձեր սերը, գտե՜ք ևս մեկ կաթիլ համբերություն՝ լսելու նրա մանրամասն պատմությունը լեգո աշտարակի կառուցման մասին:
Ժամանակը թռչում է, հոգսերն ու առօրյան խժռում են կյանքի լավագույն պահերը, գնահատե՛ք ձեր ժամանակը և շփումը սիրելիների հետ։ Թու՜յլ տվեք երեխաներին լավագույնս վայելել իրենց մանկությունը, իրականացրե՜ք նրանց երազանքներն ու ցանկությունները, չէ՞ որ բոլոր փոքր երազանքներից ծնվում են ավելի մեծերը: Ամանորը կատարյալ առիթ է երեխայի հերթական երազանքն իրականացնելու համար, իսկ Բարևիկը կօգնի ձեզ այդ հարցում՝ առաջարկելով հայկական խելացի խաղալիքների լայն տեսականի: Խաղալիքներից մեկը հայկական մուֆլոնն է, որին կարող եք ծանոթանալ «5 փաստ Հայկական մուֆլոնի մասին» բլոգում: