Ճանաչիր Հայկական գամփռին
ԱվելինԻսկ դու գիտե՞ս
Ծիրանը Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից է։ Հայկական ծիրանը սիրված է ողջ աշխարհում, այդ իսկ պատճառով Բարևիկ խաղալինքներից մեկը հենց Ծիրանիկն է, որը կարող է դառնալ լավագույն խորհրդանշական նվեր ձեր բալիկների, օտարերկրացիների և սփյուռքահայերի համար։ Մեր խելացի խաղալիքները ինքնուրույն կպատմեն իրենց մասին, իսկ այսօրվա բլոգում կներկայացնենք հայկական ծիրանը, դրա յուրահատկությունները։
Ծիրանի ծառեր սկսել են մշակել դեռևս մ․թ․ա․ 4 հազարամյակ առաջ հին պարսիկները, հինդուները և հայերը։ Հենց Հայաստանում աճող ծիրանը այնքան հայտնի է եղել, որ ծիրանենու լատինական անվանումը Plunus armeniaca է՝ հայկական սալոր։ Ծիրանը Եվրոպա բերվել է հին հույների կողմից ավելի քան երկու հազար տարի առաջ: Ծիրանն անչափ օգտակար է, հարուստ է կարոտինով (վիտամին A, որը նպաստում է արևայրուքին և պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից), հանքանյութերով (երկաթ, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, ֆտոր), հեշտությամբ մարսվող ֆրուկտոզայով։ Բացի այդ՝ թարմ մրգերը ցածր կալորիականություն ունեն՝ ի տարբերություն ծիրանի չրի: Ծիրանի չրի կալորիականությունը մոտ 10 անգամ ավելի բարձր է, քան թարմ մրգինը։ Չորացնելիս այն չի կորցնում իր օգտակար հատկությունները։
Կլիման, որի պայմաններում աճում է այս միրգը, ուղղակիորեն ազդում է դրանց հյութալիության և քաղցրության վրա: Որքան տաք է և արևոտ, այնքան ավելի համեղ է ծիրանը։ Հայաստանը համարվում է ամենաարևոտ երկրներից մեկը, և հենց դա է պայմանավորում այստեղ աճող մրգի անմահական համը։ Շատերը սիրում են նաև ծիրանի կորիզը։ Ծիրանի կորիզի համը նման է նուշի: Երբեմն դրանք նույնիսկ օգտագործում են մարցիպան պատրաստելու համար, քանի որ ավելի էժան են։
Դե ինչ, այսքանն էինք նախատեսել հայկական ծիրանի մասին, հուսով ենք՝ հետաքրքիր էր։ Բարևիկը արտադրում է խելացի խաղալիքներ, որոնք նպաստում են երեխայի զարգացմանը։ Մեր գլխավոր նպատակը հայկական արժեքների պահպանումն ու տարածումն է, ինչպես նաև հայկական արտադրանքի տարածումն ու շուկայի զարգացումը։ Բաց մի՛ թողեք մեր նորությունները, ինչպես նաև ընթերցեք «20 հետաքրքիր փաստ Ձմեռ պապի մասին» բլոգը։